Շիդա Քարթլիի տարածաշրջանային վարչության ավագ տեսուչը ձերբակալվել է

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով ձերբակալել են Հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ) — Սննդամթերքի ազգային գործակալության Շիդա Քարթլիի տարածաշրջանային վարչության ավագ տեսուչին։

Քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ պետական պաշտոնյան, նյութական օգուտի դիմաց, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը սպասվող տեսչական ստուգումների մասին, ստուգումից մի քանի օր առաջ հայտնել է «Ֆերմերների տուն» ՍՊԸ-ի կառավարչին։ Այս գործողության նպատակն էր օգնել ընկերությանը խուսափել սպասվող տուգանքից։

«Պարզվել է, որ նշված գործարարը Գորի քաղաքում իրականացրել է BAYER ընկերության LUNA SENSATION պրեպարատի անվան տակ կեղծված ագրոքիմիկատի իրացում»։

Գործով հետաքննությունը վարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի առաջին մասով», — նշված է քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։