Երեկ «Դրամաշնորհների մասին» օրենքի նոր խստացումները «Վրացական երազանք»-ի խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեցին։
Քրեական պատասխանատվություն է սահմանվում «Դրամաշնորհների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման համար: Նշված հանցագործությունները պատժվում են տուգանքներով, 300-ից 500 ժամ համայնքային աշխատանքով կամ 6-ից 9 տարի ազատազրկմամբ
Ավելին, «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխության համաձայն՝ այն անձը, որը պայմանագրով աշխատում է այնպիսի կազմակերպությունում, որն իր տարեկան եկամտի ավելի քան 20%-ը ստանում է օտարերկրյա տերությունից, արգելվում է լինել քաղաքական կուսակցության անդամ 8 տարի ժամկետով։
Օրենսդրական փաթեթը ներառում է մի շարք այլ նոր սահմանափակումներ ևս։