Վրաստանում նոր հիվանդներից մեկի վարակման աղբյուրն անհայտ է

Վրաստանում COVID-19-ի նոր` 5 դեպքերից մեկի վարակման աղբյուրը պարզել չի հաջողվել։ Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայան:

Ըստ մասնագետի` ամենայն հավանականությամբ ներքին տարածման մասին է խոսքը:

Մնացածները միջազգային ուղևորափոխադրումներով զբաղվող  բեռնատարների վարորդներ են:  Ներկայումս Վրաստանի Քովիդ կոնտրոններում 112 քաղաքացի կա, ինֆեկցիոն հիվանդանոցում 23 պացիենտ է։ Ըստ Էզուգբայայի` նրանց վիճակը կայուն է, հիվանդության զարգացում չի նկատվում:

Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի ևս  5 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է  973-ի: Առողջացել է 846-ը:  Կարանտինում 4851 մարդ է, ստացիոնարում` 231: Մահվան 15 դեպք է եղել: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան տեղափոխված վարակակիրների թիվը 31 է:

Եվս 28 դեպք է հաստատվել  Աֆղանստանում վրաց խաղաղապահների մոտ, նրանք արդեն տեղափոխվել են ու բուժում են ստանում  Գորիի զինվորական հոսպիտալում:

Աֆղանստանում 28 վրաց խաղաղապահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել