Ծնողները պահանջում են բացառություն անել առաջին դասարանցիների տարիքային սահմանափակման հարցում

Վրաստանի հարյուրավոր ծնողներ դիմել են «Վրացական երազանք»-ին՝ բացառություն ներառել առաջին դասարանցիների համար 2026-2027 ուսումնական տարվա «Ընդհանուր կրթության մասին» օրենքում առաջին դասարանցիների տարիքային սահմանափակման վերաբերյալ, ըստ որի` առաջին դասարան կարող են հաճախել 6 տարեկանը մինչև սեպտեմբերի 15-ը լրացած երեխաները։

Միջնորդագիրը գրանցվել է խորհրդարանում Մարիամ Բոխուայի անունով և ունի 2 պահանջ.

Թույլատրել 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաների կամավոր ընդունումն առաջին դասարան՝ ծնողների որոշմամբ, կամ՝ գնահատել այն երեխաների պատրաստվածությունը, որոնք 6 տարեկան կդառնան 2026 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ օգտագործելով դպրոցական պատրաստվածության գնահատման մեխանիզմը, և գնահատման հիման վրա որոշում կայացնել 2026-2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու վերաբերյալ։

«Երեխայի սոցիալ-հուզական պատրաստվածությանը և զարգացման տեմպին համապատասխան դպրոցական տարիքի որոշման վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարել, 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաների լավագույն շահերը պաշտպանելու նպատակով, որպես անցումային դրույթ հաշվի առնելով համապատասխան նորմ, որի համաձայն՝ 2026-2027 ուսումնական տարում նշված անձանց ծնողի/օրինական ներկայացուցչի որոշմամբ կթույլատրվի կամավոր հիմունքներով սկսել ուսումը հանրակրթության տարրական մակարդակում»,- նշված է միջնորդագրում։