«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հյուրընկալել է Խորվաթիայի նախագահին։ Տեղի է ունեցել Զորան Միլանովիչի պաշտոնական դիմավորման արարողությունը։
Նախագահականի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը, և գործընկերները միմյանց ներկայացրել են պատվիրակության անդամներին։
«Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Միխեիլ Կղավելաշվիլիի և Զորան Միլանովիչի հանդիպումը Նախագահական պալատում՝ ինչպես դեմառդեմ, այնպես էլ ընդլայնված կազմով, որից հետո համատեղ հայտարարություն կարվի լրատվամիջոցների համար», — ասված է հաղորդագրության մեջ։
Խորվաթիայի նախագահը Վրաստան է այցելել պատվիրակությամբ, որի կազմում են Խորվաթիայի Հանրապետության նախագահի կաբինետի ղեկավար Բարտոլ Շիմունիչը, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նևեն Պելիցարիչը, նախագահի տնտեսական հարցերով հատուկ խորհրդական Վելիբոր Մաչկիչը, Վրաստանում Խորվաթիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրանկո Զեբիչը և նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ։