Վրաստանում կարգելվի առանց թուլտվության վաճառել անտառից հավաքած հատապտուղը

Վրաստանում կարգելվի առանց  հատուկ թույլտվության անտառից հավաքած հատապտղի վաճառքը:

Համապատասխան փոփոխություններ են արվել «անտառօգտագործման կարգում», որոնք սահմանափակում են կոմերցիոն նպատակով օգտագործել անտառային ռեսուրսները: Միաժամանակ` նոր կարգը չի արգելում սեփական օգտագործման համար հատապտուղ հավաքել:

«Անտառային օրենսգրքի» փոփոխությունները Խորհրդարանն ընդունել է  2020-ի մայիսին, նորամուծությունների մեծ մասն ուժի մեջ է մտել 2021-ի հունվարից:

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում 2,7 միլիոն հեկտար տարածք անտառային ծածկույթ է: