«Պաշտպանի՛ր կրթությունը: Պաշտպանի՛ր Իլիաունին»՝ այս խորագրով Իլիայի պետական համալսարանի մոտ բողոքի ցույց է ընթանում։
Հիշեցնենք, այսօր կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի կրթական բարեփոխումների համաձայն՝ Իլիայի պետական համալսարանը (Իլիաունի) կկարողանա ուսանողների ընդունելություն իրականացնել միայն մանկավարժության և ABET հավատարմագրում ունեցող STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մասնագիտությունների ֆակուլտետներում։ Քվոտաներ են հաստատվել նաև այլ համալսարանների համար։
««Վրացական երազանք»-ը կրկին հակազգային քայլ է կատարել և պետական համալսարաններից խլել է ծրագրերի մեծ մասը, այդ թվում՝ Իլիաունիից, ինչը փաստացի նշանակում է ֆակուլտետների մեծ մասի փակում»,- նշել են ցուցարարները։
Ցուցարարները կիրակի օրը` ժամը 15:00-ին, Դեդա Էնայի (Մայրենի լեզվի) այգում կրկին հանրահավաք են հայտարարել և բոլորին կոչ են արել միանալ՝ թույլ չտալու համար վտանգել համալսարանների ինքնավարության անձեռնմխելիությունը և լիարժեք կրթության իրավունքը։