Ավտոմեքենայի գողության համար Թբիլիսիում մարդ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են 1988 թվականին ծնված Ա.Վ.-ին, որը նախկինում դատված է եղել գողության համար։
ՆԳՆ-ն այս ձերբակալության մասին հաղորդագրություն է տարածել։

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Վ.-ն ապօրինի յուրացման նպատակով գաղտնի կերպով տիրացել է Թբիլիսիում ուրիշին պատկանող ավտոմեքենային և փախել դեպքի վայրից։

Դեպքի առթիվ անցկացված քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը կարճ ժամանակ անց ձերբակալել է Ա.Վ.-ին։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում», — ասված է հաղորդագրության մեջ։