ԵԱՀԿ ԽՎ նախագահին մերժել են տեսակցել քաղբանտարկյալներին

Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին մերժվել է քաղբանտարկյալների հետ հանդիպել։

«Մենք խնդրեցինք կառավարությանը թույլ տալ մեզ տեսնել ազատազրկվածներին։ Մենք այս հարցը բարձրացրել ենք վարչապետի, նախագահի, ներքին գործերի նախարարների և խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումների ընթացքում։ Նրանք ասացին՝ ոչ։ Կառավարությունն իրավունք ունի ասելու՝ ոչ», — ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոն։

Հիշեցնենք. «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ։ Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և ԵԱՀԿ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգը։