Քաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը կերկարաձգվեն

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ մայրաքաղաքում փոխվում է քաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Այսօրվանից՝ մարտի 20-ից, Թբիլիսիի մետրոն ուղևորներին կսպասարկի մինչև ժամը 02:00-ն՝ 00:00-ի փոխարեն: Վաղվանից նույնպես` մինչև մարտի 22-ը, քաղաքային ավտոբուսների և միկրոավտոբուսների աշխատանքային ժամերը կերկարաձգվեն, որի ընթացքում ուղևորները կկարողանան քաղաքում երթևեկել մինչև ժամը 02:00-ն:

«Մարտի 21-22-ը, հանգստյան օրերին, մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտով երթևեկությունը կլինի անվճար:

Կաթողիկոս-Պատրիարքը կհուղարկավորվի Սիոնի տաճարում կիրակի՝ մարտի 22-ին», — ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: