Ինչ է գրված Միխեիլ Կղավելաշվիլիի հայտարարագրում

2025 թվականի դեկտեմբերին լրացված հայտարարագրի համաձայն՝ «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի անունով միայն Թբիլիսիում գտնվող ավտոտնակն է, իսկ աշխատավարձի քարտին՝ 6434 լարի է. տեղեկությունը տարածել է BPN-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ գույքի պաշտոնական հայտարարագրում նշված է, որ Կղավելաշվիլին Թբիլիսիի ավտոտնակը գնել է 2007 թվականին 22 հազար դոլարով, իսկ նրա ընտանիքի անունով այլ անշարժ կամ շարժական գույք գրանցված չի։ Հայտնի է, որ նրա կինը՝ Թամար Բագրատիոնին, «Գեոմակ» ՍՊԸ-ի 40% բաժնեմասի սեփականատերն էր, սակայն փաստաթղթում նշված է, որ ընկերությունը փակվել է։

Ֆինանսական վիճակի առումով, ըստ BPN-ի, հայտարարագրի լրացման պահին Կղավելաշվիլին տարբեր բանկային հաշիվներում տնօրինել է.

• Աշխատավարձի հաշվին՝ 6434 լարի,

• Վարկային հաշվին՝ 3774 լարի,

• Վարկի սպասարկման հաշվին՝ 47 հազար 637 լարի։

Գույքային հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի 11 ամիսների ընթացքում Կղավելաշվիլին խորհրդարանում, որպես պատգամավոր, ստացել է 40 հազար 9 լարի աշխատավարձ։ Ըստ պաշտոնական փաստաթղթի` Միխեիլ Կղավելաշվիլին ունի «Քարթու բանկի» սպառողական վարկ՝ 56 հազար 410 լարիի չափով, որի սպասարկման համար 2024 թվականին վճարել է 10 հազար 1 լարի։