Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Ապրիլի 2-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում շոգին զուգընթաց որոշ վայրերում անձրև կտեղա։ Ապրիլի 3-ի երկրորդ կեսից երկրի մեծ մասում սպասվում են տեղումներ։

Թբիլիսիում ապրիլի 2-ին չոր եղանակ է սպասվում, իսկ ապրիլի 3-4-ին` կարճատև անձրև և քամի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան։

Արևմտյան Վրաստանում ապրիլի 2-ին կլինի պարզ եղանակ, իսկ ապրիլի 3-ի երկրորդ կեսից սպասվում է անձրև։ Ապրիլի 2-3-ը օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան, իսկ ապրիլի 4-ին կնվազի մինչև +14, +16 աստիճան։

Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում անձրև կտեղա: Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +17, +19 աստիճան: