Այսօր՝ ապրիլի 8-ի դատական նիստում դատախազ Անի Լեկիաշվիլին դատավոր Իրակլի Խուսկիվաձեին է ներկայացրել Պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրիի հետ մեղքի ճանաչման համաձայնագրի կնքման վերաբերյալ արձանագրությունը։
Գուդուշաուրիի մեղքի ճանաչման համաձայնագրի արդյունքում որոշվել է 4 տարվա պայմանական ազատազրկում, 10 հազար լարի գրավ և մեկ տարվա պետական ծառայությունում աշխատելու արգելք։ Գուդուշաուրին ազատ է արձակվել գրավի դիմաց։
Դատախազությունը պահանջել է մեղադրական դատավճիռ կայացնել մյուս մեղադրյալների` նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի, նրա տեղակալ Գիորգի Խաինդրավայի և Բուրճուլաձեի աներորդու՝ Վասիլ Մխեիձեի նկատմամբ։ Սա նշանակում է, որ դատախազությունը հրաժարվում է ընդունել նրանց մեղքի ճանաչման համաձայնագիրը։