Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի դեսպանին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի դեսպան Ճոու Ցիենին. այս տեղեկությունը տարածել է նախագահը։

«Հանդիպմանը հատուկ ընդգծեցինք Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, նաև արդյունավետ համագործակցությունն առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակույթի, սպորտի և կրթության ոլորտներում։

Ուշադրություն հրավիրեցի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության և «Միջին միջանցքի» զարգացման կարևորությանը։ Դրա հետ մեկտեղ նշեցի, որ Վրաստանը պատրաստ է նպաստել «Միջին միջանցքի» զարգացմանը, դրա անվտանգությանն ու արդյունավետ գործունեությանը։

Եվս մեկ անգամ վերահաստատեցինք երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ աջակցությունը»,- գրել է Կղավելաշվիլին Facebook-ում։