Լեհաստանում ձերբակալվել է վրացի կին՝ որդու մահվան գործով. հայրը հետախուզվում է

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պոզնան քաղաքի կլինիկայում մահացել է 5 ամսական տղա։ Ըստ լրատվամիջոցների՝ երեխայի ծնողները Վրաստանի քաղաքացիներ են, որոնց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, մայրը ձերբակալվել է: Բացի մորից, ձերբակալվել է նաև Մոլդովայի երկու քաղաքացի։

Լեհաստանի դատախազության տվյալներով՝ ապրիլի 4-ին Պոզնանում գործ է հարուցվել երեխայի վնասվածքների, մասնավորապես՝ ուղեղի հեմատոմաների և գանգի կոտրվածքի վերաբերյալ։

Երեխայի ծնողները և Մոլդովայի երկու տղամարդ քաղաքացիները
մեղադրվում են երեխայի կյանքը վտանգելու և օգնություն չցուցաբերելու համար: Հորը չի հաջողվել ձերբակալվել,  նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: