Կղվարելիի մունիցիպալիտետում Դուրուջի գետը վարարել է և ողողել խաղողի այգիները։
Տեղեկությունը տարածել է «Մթավարի ամբեբի Կախեթիդան» կայքը, ըստ որի` վնասվել են ենթակառուցվածքներն ու գյուղատնտեսական հողատարածքները: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ առատ տեղումների հետևանքով գետը երկու կողմից վնասել է ավազաթմբերը, ճեղքել հողաթումբը և հեղեղել հարակից տարածքները:
Այս փուլում խնդրի վերացման նպատակով տեղում աշխատում է քաղաքապետարանի համապատասխան ծառայության ծանր տեխնիկան, և ընթանում են մաքրման աշխատանքներ: