Աշակերտների դպրոցական համազգեստի համար ընտանիքները պետք է վճարեն սեփական միջոցներից. անվճար կստանան միայն սոցիալապես անապահովները։ Թե ինչ կարժենան դպրոցական համազգեստները, այս պահին անհայտ է:
«Հայտարարված է շուկայի հետազոտություն, որի նպատակն է ամենացածր գնի նույնականացումը, որպեսզի հենց ամենացածր գնով տեղի ունենա հետագայում պատվերի և գնման իրականացումը, և ամառվա վերջին մեր քաղաքացիները կարողանան երեխաների համար համազգեստներ ձեռք բերել: Դրա հետ մեկտեղ, վարչապետի որոշմամբ, բոլոր այն ընտանիքների աշակերտները, որոնց սոցիալական վիճակն առողջապահության նախարարությունը գնահատել է 60 հազար կամ պակաս միավորով, դպրոցական համազգեստը կստանան անվճար»,- հայտնել է կրթության նախարար Գիվի Միքանաձեն:
Կրթության նախարարության որոշմամբ, դպրոցական համազգեստներ պետք է կրեն առաջինից 6-րդ դասարանը ներառյալ աշակերտները: Նախարարությունը պիջակների, կիսաշրջազգեստների և տաբատների համար հայտարարել է շուկայի հետազոտություն և ներկայացրել էսքիզը: Փաստաթղթի համաձայն՝ գնվելիք քանակը պետք է լինի հետևյալ համամասնությամբ. աղջկա 292 հազար պիջակ, տղայի 308 հազար պիջակ, աղջկա 438 հազար տաբատ, տղայի 616 հազար տաբատ, 146 հազար մինչև ծնկները կիսաշրջազգեստ և 1000 երկար կիսաշրջազգեստ: