Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերը հանդիպեցին Թբիլիսիում

Սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան:

Խմբերը` վրացական կողմից Գիա Վոլսկիի, հայկական կողմից` Լենա Նազարյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրին Վրաստանի խորհրդարանում: Քննարկվեցին հարցեր` կապված արտաքին հարաբերությունների, համագործակցության խորացման հետ:

ՀՀ պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց Վոլսկիին հրավերի համար, նշեց, որ օրակարգում է այց Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, ինչպես նաև այլ հանդիպումներ:

Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: