«Բազիսբանկ»-ը գնել է «Լիբերթի» բանկը

«Բազիսբանկ»-ը ձեռք է բերել «Լիբերթի» բանկի» բաժնետոմսերի 95.99%-ը։ «Բազիսբանկ»-ը հրապարակել է գործարքի մասին տեղեկատվությունը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ գնով է վաճառվել «Լիբերթի» բանկը։

«Բազիսբանկ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ցաավան նշել է, որ գործարքը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը։

«Բազիսբանկ»-ի հրապարակած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ցաավան հայտնել է, որ այս փուլում երկու բանկերն էլ շարունակում են գործել ինքնուրույն՝ սովորական ռեժիմով։

«Բազիսբանկ»-ի հաճախորդները կսպասարկվեն «Բազիսբանկ»-ում, իսկ «Լիբերթի» բանկի հաճախորդները՝ «Լիբերթի» բանկում։