Վրաստանում եղանակը կվատթարանա

Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը զգուշացրել է Վրաստանում եղանակի վատթարացման մասին։

«Ապրիլի 20-ին և 21-ին սպասվում են պարբերական տեղումներ։ Միաժամանակ, բարձրլեռնային շրջաններում կա ձնահոսքերի վտանգ», — ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, երկրի արևելքում ջրհեղեղների, նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։ Վտանգի մակարդակը գնահատվում է միջին։