Մշակույթի նախարարությունը 440 հազար լարի կծախսի մայիսի 26-ի տեքստային և տեսողական նյութերի պատրաստման ու տեղադրման համար։
Նախարարությունն արդեն դիմել է Գնումների գործակալությանը՝ պարզեցված գնման հարցումով։
«Անկախության օրվան՝ մայիսի 26-ին նվիրված միջոցառումների կազմակերպման գործողությունների պլանը հաստատելու մասին» Վրաստանի կառավարության 2026 թվականի մարտի 25-ի կարգադրության համաձայն՝ սահմանվել է տոնական միջոցառումների ծրագիրը։ Ըստ այդ պլանի՝ Մշակույթի նախարարությանը հանձնարարվել է կազմակերպել մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ վարչական շենքերի վրա բաներների և կոնստրուկցիաների պատրաստումը, մոնտաժումն ու ապամոնտաժումը։
«2026 թվականի մայիսի 26-ի տոնակատարությունների համար նախատեսված են մասշտաբային միջոցառումներ։ Հանրությանն իրազեկելու և տեղեկատվության հասանելիությունը մեծացնելու նպատակով կարևոր է տեղեկատվական բնույթի գովազդային նյութերի պատրաստումն ու տեղադրումը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում», — նշված է գործակալության հրապարակած փաստաթղթում։
Մշակույթի նախարարությունը պայմանագիրը կնքել է «Ալմա» ընկերության հետ, քանի որ երկրի խոշոր քաղաքներում բաներների տեղադրման բացառիկ իրավունքը պատկանում է միայն այդ ընկերությանը։
Գովազդային նյութերի մոնտաժումն ու տեղադրումը պետք է իրականացվի մայիսի 13-ից մայիսի 26-ը ներառյալ։