2026 թվականի մայիսի 7-ին Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քևին Համիլթոնին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը։
Զրույցը վերաբերել է Դաշինքի հետ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության կարևորությանը. ընդգծվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը երկրի պաշտպունակության ամրապնդման ուղղությամբ։
Նախարարությունից նաև հաղորդել են, որ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրին, գլոբալ մարտահրավերներին և Վրաստանի համար խաղաղության ու կայունության նշանակությանը։ Խոսվել է նաև Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Քևին Համիլթոնը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար և հայտնել Դաշինքի անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։