Պատրիարքի ընտրության առթիվ Սամեբա տաճարի մոտ երթևեկությունը սահմանափակվել է

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի ընտրության օրն է այսօր՝ մայիսի 11-ին. Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարի հարակից տարածքում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սահմանափակումներն ուժի մեջ են մտել առավոտյան ժամը 09:00-ից և կտևեն մինչև 18:00-ն։ Այս ընթացքում տրանսպորտի տեղաշարժն արգելված է հետևյալ ուղղություններով.

• Բուխաիձեի փողոց. երթևեկությունը փակ է Սամրեկլո փողոցի ուղղությամբ։ Տեղաշարժը թույլատրված է միայն հետիոտների համար:

• Ախվլեդիանիի հրապարակ և վերելք. ավտոմոբիլային երթևեկությունը լիովին սահմանափակված է:

• Նիաբիի փողոց. երթևեկությունն արգելված է Գումբրիի փողոցի ուղղությամբ:

• Մետրոյի «Ավլաբարի» կայարան. երթևեկությունը սահմանափակված է Գոնաշվիլի փողոցից Մեսխիշվիլիի փողոցի ուղղությամբ:

Նախարարության հաղորդմամբ՝ ավտոմեքենաների կայանման համար տարածքներ են հատկացվել Ախվլեդիանիի հրապարակում և Խեթագուրովի փողոցում։

Կայանատեղիներից օգտվող քաղաքացիները կարող են Սամեբա տաճար հասնել հատուկ հատկացված միկրոավտոբուսներով կամ ոտքով (Ախվլեդիանիի փողոցով), իսկ մետրոյի «Ավլաբարի» կայարանից դուրս եկող ուղևորները կարող են տաճարի ուղղությամբ շարժվել Գոնաշվիլիի փողոցով։