Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ մայիսի 16-ից N304 երթուղով կսկսեն գործել 18 մետրանոց ավտոբուսներ:
«Տրանսպորտային սպասարկման բարելավման նպատակով, Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալությունը, հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքը, շարունակում է փոփոխություններ կատարել մունիցիպալ ավտոբուսների երթուղիներում:
Այս անգամ փոփոխություն ենք մտցնում N304 երթուղում, որն անցնում է Վաժա-Փշավելա պողոտայով և Քավթարաձե փողոցով՝ դեպի Թբիլիսիի պետական համալսարանի «Մաղլիվի» մասնաշենք: Նշված երթուղով մայիսի 16-ից 12 մետրանոց ավտոբուսները կփոխարինվեն 18 մետրանոցներով:
Արդյունքում երթուղու վրա առկա միջակայքը (ինտերվալը) կկրճատվի, ինչը մեզ հնարավորություն կտա երկու անգամ ավելի շատ ուղևոր փոխադրելու: Ազատված ավտոբուսները կօգտագործենք այլ երթուղիներում՝ դրանց միջակայքերը նույնպես կրճատելու նպատակով»,- կառավարության նիստում հայտարարել է Կալաձեն: