Դյուշենի համախտանիշ ունեցող երեխաներին օգնելու համար «Պաշտպանիր Իլիաունին» ուսանողական շարժման սոցիալական ցանցում անընդմեջ ուղիղ հեռարձակում (live stream) է սկսվել։ Նպատակը 100 հազար լարի հավաքելն է։ Ուսանողները նաև նախաձեռնել են «1 լարիի արշավ»։
«Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ամենօրյա կարիքների համար (շնչառական ապարատներ, դեղորայք, սայլակներ, մերսումներ…) «Պաշտպանիր Իլիաունին» անընդմեջ ուղիղ հեռարձակում կիրականացնի մինչև 100 հազար լարի հավաքելը։
Բացի ձեր օգնության կարիքն ունենալուց տեղեկատվության տարածման հարցում, մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը նաև ֆինանսական մասով։
Այդ իսկ պատճառով խնդրում ենք ներգրավվել «1 լարիի արշավին», քանի որ ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը վճռորոշ է։ «1 լարիի արշավը» ակնկալում է, որ ամեն ցանկացող խորհրդանշական կերպով կփոխանցի ընդամենը 1 լարի։
Յուրաքանչյուր մարդու ցուցաբերած փոքրիկ օգնությունն անչափ կարևոր է այս մեծ գործի իրականացման համար։
TBC: #GE20TB7881145068100026
BOG: #GE49BG0000000611756133
Kisa: https://www.kisa.ge/donate/qxd713owjd
Ստացող` Դավիթ Մշվենիերաձե», — գրված է հայտարարության մեջ։