Այսօր՝ հունիսի 8-ին, Ստամբուլում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում կողմերը կստորագրեն արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը՝ «Ստամբուլի հռչակագիրը»։
Նախատեսվում են նաև նախարարությունների ղեկավարների առանձնազրույցները։
«Նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- նշված է արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։