«Մենք հետաքրքրված ենք Եվրամիության և Վրաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հաշտեցմամբ,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարող են ՀՀ ընտրություններն ազդել Վրաստանի և Եվրամիության, Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև սառեցված հարաբերությունների վրա։
«Մենք հետաքրքրված ենք Եվրամիության և Վրաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հաշտեցմամբ, և սա մեր դիրքորոշումն է։
Սակայն, բացի այդ, իհարկե, մեր համագործակցությունն ու հարաբերությունները Վրաստանի հետ շարունակաբար կզարգանան, սա մեր եղբայրական երկիրն է, և մենք ունենք ռազմավարական գործընկերություն, և կասկած չկա, որ մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները», — ասել է Փաշինյանը։