Լեհաստանում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր արվեստագետ և «ակտիվիստ» Սեմյոն Սկրեպեցկու (իսկական անունը՝ Ռոբերտ Կուզավկով) սպանության համար կասկածվողը։
Երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցցանցում գրել է, որ ձերբակալվածն «օգտագործել է վրացական անձնագիր, և իշխանություններն աշխատում են սպանության կազմակերպչին բացահայտելու ուղղությամբ»։
Լեհաստանի դատախազության տվյալներով՝ սպանության հետ կապված նախկինում ձերբակալված երկու բելառուս քաղաքացիներն ազատ են արձակվել։ Նրանք հարցաքննվել են որպես վկաներ, և, ինչպես պարզվում է, որևէ կապ չունեն սպանության հետ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ ամեն ինչ վկայում է քաղաքական սպանության մասին, բայց դեռ պետք է ներկայացվեն կոնկրետ ապացույցներ։