Վրաստանի խորհրդարանն աջակցել է օրենքի նախագծին, որի համաձայն՝ արագության գերազանցման համար տուգանքները նվազեցին։ Փոփոխությունները կատարվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»։
Փոփոխությունների համաձայն՝
15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 30 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար տուգանքը 100 լարիի փոխարեն սահմանվում է 50 լարի։
30 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 40 կմ/ժ-ով արագությունը գերազանցելու համար տուգանքը մնում է նույնը՝ 100 լարի։
40 կմ/ժ-ից մինչև 50 կմ/ժ արագությունը գերազանցելը 300 լարիի փոխարեն կառաջացնի տուգանք 100 լարիի չափով։
50 կմ/ժ-ից ավելի արագությամբ գերազանցելու համար կպահպանվի բարձր պատժամիջոցը՝ 300 լարիի չափով։
Փոփոխությունները վերաբերում են նաև վարորդական իրավունքի վկայականին շնորհված 100-միավորանոց (բալային) համակարգին.
15-ից մինչև 30 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում վարորդից կպակասեցվի 10 միավոր։
30-ից մինչև 50 կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում վարորդից 20 միավորի փոխարեն կպակասեցվի 10 միավոր։
50 կմ/ժ-ից ավելի արագությունը գերազանցելու դեպքում վարորդից կպակասեցվի 20 միավոր։
Նշենք՝ տուգանքները, որոնք այժմ նվազեցրել են, «Վրացական երազանք»-ի խորհրդարանն ավելացրել էր մայիսի 1-ից։