Հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) կառավարությանը քննադատող TV Pirveli հեռուստաալիքին ճանաչել է օրինախախտ՝ «խղճի բանտարկյալներ», «կեղծ վկա ոստիկաններ», «երազանքի հետաքննություն», «օլիգարխ», «գոյություն չունեցող հանցագործություն» և նման այլ արտահայտություններ օգտագործելու համար։
«Հեռարձակողին անթույլատրելի է իր լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումներում արտահայտել դիրքորոշում որևէ քաղաքական կուսակցության, հասարակական, կրոնական միավորման կամ այլ շահագրգիռ խմբի օգտին կամ դեմ», — նշել է հանձնաժողովը։
TV Pirveli-ի լրատվական բաժնի ղեկավար Նոդար Մելաձեն Հաղորդակցության հանձնաժողովի կայացրած այս որոշումը գրաքննություն է որակել։ Նրա խոսքով՝ լրատվական հաղորդումներում լրագրողների օգտագործած բնորոշումները միջազգայնորեն ընդունված են։