Քննությունների մասնակիցների տեղափոխման նպատակով լրացուցիչ ավտոբուսներ կգործեն

Վրաստանի միասնական ազգային քննություններին մասնակցող դիմորդների տեղափոխման նպատակով, Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքային ավտոբուսների լրացուցիչ երթուղիներ կավելացնի, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Հատուկ երթուղիները կգործեն հուլիսի 2-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում և քննությունների մասնակիցներին կսպասարկեն ժամը 06:00-ից մինչև 20:00-ն:

Ավտոբուսները կմեկնեն մետրոյի հետևյալ կայարանների հարակից տարածքներից`  «Ախմետելիս թեատրի», «Դիդուբե», «Սամգորի» (վերին ելք)։

Քննական կենտրոնները, որոնց ուղղությամբ կգործի տրանսպորտը. ավտոբուսները ուղևորներին կհասցնեն հանրային դպրոցներում բացված քննական հետևյալ կենտրոններ՝ №39, №103, №147, №160, №175, №177, №181 և №191: