Սուլխան Թամազաշվիլին հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիայի անձնակազմին է ներկայացրել նոր ռեկտոր Գիորգի Սախոկիային։
Սախոկիան մինչ այդ զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ակադեմիայում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ նախարարը հաջողություն է մաղթել նոր ղեկավարին և խոսել կառույցի զարգացման առաջնահերթ ուղղությունների մասին։
Հանդիպման շրջանակներում ներքին գործերի նախարարը, ակադեմիայի ղեկավար անձանց հետ միասին, շրջել է աշխատանքային տարածքներում և տեղում ծանոթացել առկա ենթակառուցվածքներին։
Գիորգի Սախոկիան նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին։ Դրանից առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերից նա ՆԳՆ ակադեմիայի ռեկտորն էր, իսկ ավելի վաղ աշխատում էր Պաշտպանության նախարարությունում։ 2021-2022 թվականներին նա զբաղեցնում էր Գուրիայի տարածաշրջանում պետական հավատարմատարի (նահանգապետի) պաշտոնը, 2020 թվականին եղել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ 2014-2019 թվականներին ՆԳՆ-ում զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ։