«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին Ժնևում ելույթ է ունեցել «Արհեստական բանականության կառավարման մասին» ՄԱԿ-ի առաջին պաշտոնական գլոբալ երկխոսության շրջանակում։ Տեղեկությունը տարածել է նախագահի լրատվական ծառայությունը, ըստ որի` «գլոբալ երկխոսության նպատակն է ՄԱԿ-ի անդամ երկրների միջև միջազգային համագործակցության շուրջ քննարկումը, փորձի փոխանակումը և արհեստական բանականության թեմայով բաց ու ներառական զրույցների անցկացումը»
«Լեզուն ու մշակույթը մեր քաղաքակրթության հիմքն են: Եթե արհեստական բանականությունը ստիպի մեզ կորցնել վերահսկողությունը դրանց նկատմամբ, վտանգի տակ կդրվի հենց մարդու էությունը և մարդկության ապագան: Մենք պետք է հստակորեն գիտակցենք արհեստական բանականության քաղաքական բնույթը:
…Արհեստական բանականությունը պետք է դառնա աշխարհի ճանաչման և գիտական մեծագույն բեկումների գործիք, որը կարող է շրջադարձ կատարել բժշկության, կենսաբանության, քվանտային ֆիզիկայի ոլորտներում, հաղթահարել մինչ այժմ անբուժելի հիվանդությունները, վերացնել աղքատությունը, արդյունավետորեն արձագանքել կլիմայական մարտահրավերներին և լուծել մարդկության առջև ծառացած ամենաբարդ փիլիսոփայական հարցերը: Արհեստական բանականությունը պետք է լինի մարդու գործընկերը տիեզերքի գաղտնիքների ճանաչման գործում»,- ասել է Կղավելաշվիլին Ժնևում։