Անակլիայի նավահանգիստը կկառուցի պետությունը

Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի` Անակլիայի նավահանգիստը կկառուցի պետությունը։

Այսօր՝ հուլիսի 6-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ Մարիամ Քվրիվիշվիլին տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը որոշել է պետական գումարով կառուցել Անակլիայի նավահանգիստը, հետևաբար` պետությունը կմնա ծովային և նավահանգստային ենթակառուցվածքների սեփականատերը, և ինքը կապահովի դրա զարգացումն ու կառավարումը։

Ըստ Քվրիվիշվիլիի` նման որոշումը հնարավորություն կընձեռի պետությանը զարգացնելու Անակլիայի նավահանգիստը: