Ռուսթավիի բանտից «Վիվամեդ» կլինիկա տեղափոխված կալանավոր և քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիան խոսել է իր առողջական վիճակի բարելավման մասին: Նրա Ֆեյսբուքյան էջում արված գրառման համաձայն՝ «ավելի լավ է զգում իրեն»:
«Ցավն արդեն թեթևացել է, կլինիկա տեղափոխվելուց մի քանի օր անց ավելի լավ եմ զգում», — ասել է Խոշտարիան:
Նրա խոսքով՝ ինտենսիվ հետազոտություններ են անցկացվում, և բուժման մեթոդները կորոշվեն դրանց հիման վրա:
«Հենց որ բժիշկները թույլ տան, ես, իհարկե, կվերադառնամ իմ «հայրենի» Ռուսթավիի բանտ: Եվ դուրս կգամ մյուս բոլոր քաղբանտարկյալների հետ», — ասել է Խոշտարիան: