Անչափահասի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը ազատ է արձակվել. «Սափարի»

«Սափարի» կազմակերպության տվյալներով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը փոխել է առաջին ատյանի վճիռը և բանտից ազատ արձակելու որոշում է կայացրել այն ոստիկանի նկատմամբ, որը մեղավոր էր ճանաչվել երեխայի նկատմամբ բռնության համար։

«Գործը վերաբերում է անչափահաս աղջկա նկատմամբ ոստիկանի հետևողական հետապնդմանը և անցանկալի շփմանը՝ ինչպես ֆիզիկական` աղջկա մարմնի տարբեր մասերին նրա կամքին հակառակ դիպչելով, այնպես էլ առցանց տարածքում։ Բռնարարը գիտեր զոհի տարիքը, բայց միևնույն է` համառորեն փորձել էր կապ հաստատել նրա հետ։ Նրա գործողությունների հետևանքով երեխան ծանր հոգեբանական վնաս է կրել և այլևս չի այցելել այն վայրերը, որտեղ կարող էր հանդիպել բռնարարին։ Երեխայի այս հոգեվիճակի մասին տեղյակ էին նրա ընկերներն ու ուսուցչուհին, որոնք նույնպես լիարժեք տեղեկություն են տրամադրել քննությանը», — ասված է «Սափարի»-ի հայտարարության մեջ։