Այսպես կոչված` դիվերսիայի գործով, ըստ որի` մեղադրյալներն ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, որպես վկաներ կհարցաքննվեն «Միացյալ չեզոք Վրաստան» կուսակցության անդամներ Նանա Կակաբաձեն, Վատո Շաքարիշվիլին, Բիձինա Գիորգոբիանին, Լևան Նիկոլեիշվիլին և Գելա Նիկոլաիշվիլին։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին, Գիորգի Վաշաձեին, Նիկա Գվարամիային, Նիկա Մելիային, Զուրաբ Գիրչի Ջափարիձեին, Էլենե Խոշտարիային, Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին դիվերսիայի կազմակերպման մեղադրանք է առաջադրվել։