«Ռիկղեի սափորներ»-ի սեփականատերը պատրաստ է նվիրաբերել ապամոնտաժված նյութերը

Փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն կառավարության շենքում կայացած ճեպազրույցի ժամանակ։հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիկղեի այգում գտնվող, այսպես կոչված, «Ռիկղեի սափորներ»-ի սեփականատերը պատրաստ է կառույցի ապամոնտաժումից հետո մնացած նյութերը նվիրաբերել։

«Ինչքան ես գիտեմ և ինձ է հայտնի, սեփականատերը պատրաստ է «Ռիկղեի սափորներ»-ից մնացած նյութերը և մասերը ապամոնտաժված վիճակում նվիրել ցանկացած անձի, որը ռիսկի կդիմի և կվերցնի ինչ-որ բան այդ «մշակութային հուշարձանից» և կկանգնեցնի որևէ մասնավոր տարածքում։ Որովհետև դա վերականգնելը կրկնակի կամ եռակի արժե», — ասել է Մամուկա Մդինարաձեն։

Քանի որ շենքն ամբողջությամբ ապակեպատ է. Մդինարաձեի խոսքով՝ շենքի վերին հարկում ջերմաստիճանը երբեմն հասնում է 55 աստիճանի։

Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ է տվել տարիներ առաջ Եվրոպայի հրապարակում կառուցված «Ռիկղեի սափորներ»-ը ապամոնտաժել։