Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուր. այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը։

Ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարատնամի, վարչապետ Լոուրենս Վոնգի և Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Սիա Կիան Պենգի հետ։

Նախատեսված է նաև հանդիպում ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունների հետ, կքննարկվեն Վրաստանի ներդրումային հնարավորությունները։

Վարչապետը Սինգապուր է մեկնել պատվիրակության հետ, որի կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։