Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք Անկարա։
Կրթության նախարարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ Գիվի Միքանաձեն երկկողմ հանդիպումներ կանցկացնի և համագործակցության խորացման հարցեր կքննարկի Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինի և երիտասարդության ու սպորտի նախարար Օսման Աշքին Բաքի հետ։
«Այցի շրջանակներում նախարարը կայցելի Անկարայի և Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարաններ, որտեղ կհանդիպի վարչակազմի ներկայացուցիչներին։
Գիվի Միքանաձեն կայցելի նաև Ջեզերիի կանաչ տեխնոլոգիաների մասնագիտական-տեխնիկական անատոլիական լիցեյ»,- հաղորդել է Կրթության նախարարությունը։