Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների 14․6%-ն արդեն համարվում է Վրաստանի ռեզիդենտ, նշված է Ազգային բանկի հրապարակած միջազգային ճանապարհորդությունից ստացված եկամուտների վերաբերյալ վիճակագրական տվյալներում։
«2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների 14․6%-ը գնահատված է որպես 1 տարուց ավելի ժամկետով գտնվող կամ մտադիր է Վրաստանում մնալ 1 տարուց ավելի ժամկետով․ Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության համաձայն՝ նրանք Վրաստանի ռեզիդենտներ են, և նրանց կատարած ծախսերը չեն ներառվում միջազգային ճանապարհորդությունից ստացված եկամուտներում»,- նշված է Ազգային բանկի վիճակագրության մեջ։
2026 թվականի 6 ամսում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 1․931 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 0․9%-ով նվազած ցուցանիշ է։ Մասնավորապես, Ազգային բանկի տվյալներով, անցյալ տարի նույն ժամանակահատվածում եկամուտը կազմել էր 1․971 միլիարդ դոլար։
Ուշագրավ է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Ուկրաինայի քաղաքացիները Վրաստանում ճանապարհորդելիս ծախսել են 99 միլիոն դոլար։