Թոռնիկե Թոշխուան դատապարտվել է 5-օրյա վարչական կալանքի

Թբիլիսիի քաղաքային դատարանը քաղաքացիական ակտիվիստ Թոռնիկե Թոշխուային ճանաչել է վարչական իրավախախտ։

Դատավոր Թոռնիկե Կապանաձեն նրան դատապարտել է 5-օրյա վարչական կալանքի։

Նշենք․ Թոռնիկե Թոշխուային Թբիլիսիի քաղաքային խորհրդի մոտ երկրորդ անգամ ձերբակալել էին հուլիսի 30-ին։ Նրան մեղադրում էին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով` մանր խուլիգանություն։

Ըստ տեղեկությունների` Թոռնիկե Թոշխուայի ձեռքին եղել էր Բիձինա Իվանիշվիլիին ուղղված վիրավորական պաստառ։ Թոշխուային նույն պատճառով ձերբակալել էին նաև հուլիսի 26-ին։ Դատարանն այն ժամանակ նրան ճանաչել էր վարչական իրավախախտ և տուգանել 6000 լարիի չափով։