Վեց ամսվա ընթացքում Վրաստանը գնել է 41.8 միլիոն դոլարի ռուսական ցորեն։
Տեղեկությունը տարածել է BMG-ն՝ նշելով, որ երկիրը ձեռք է բերել 45 միլիոն 286 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 174 հազար 880 տոննա ցորեն, ինչը տարեկան կտրվածքով նվազել է 5.4%-ով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներմուծման անկումն այս տարի պայմանավորված է ղազախական ցորենի մատակարարումների նվազմամբ։ Անցյալ տարվա այս ժամանակահատվածում Ղազախստանից Վրաստան ցորենի ներմուծումն ակտիվորեն էր իրականացվում, իսկ այս տարի Կենտրոնական Ասիայի այս երկրից գնումներ կատարվել են միայն հունվարին, փետրվարին և մարտին, իսկ ապրիլից դադարեցվել են։
Ըստ նշված հրապարակման` Ռուսաստանը Վրաստան ներմուծվող ցորենի հիմնական մատակարարն է, և տարվա առաջին կեսին ռուսական ցորենի ներմուծումն աճել է 29.7%-ով։