GYLA-ն ՄԻԵԴ է ներկայացրել է «Վրացական երազանք»-ի պատասխան դիրքորոշումը

GYLA-ն (Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ( Ստրասբուրգի դատարան) 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված գործով ներկայացրել է «Վրացական երազանք»-ի պատասխան գրավոր դիրքորոշումը։

GYLA-ի տարածած պարզաբանմամբ` 2026 թվականի հունվարին Ստրասբուրգի դատարանը սկսել է ներկայացրած բողոքի քննությունը, որը վերաբերում է 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիության զանգվածային խախտմանը և ընտրական վեճերով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությանը։

«Ստրասբուրգի դատարան GYLA-ի ներկայացրած բողոքն իր իրավական նշանակությամբ նախադեպային է, քանի որ դատարանին հնարավորություն է տալիս գնահատելու 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի հայտ եկած քվեարկության գաղտնիության խախտումները և ընտրությունների հետ կապված վեճերի քննման արդյունավետությունը Կոնվենցիայի չափանիշների լույսի ներքո։ Գործի կարևորությունը հաստատում է նաև Ստրասբուրգի դատարանի նշումն այն մասին, որ դրան կարող է շնորհվել էական ազդեցություն ունեցող գործի կարգավիճակ։

Ընդգծելի է, որ Ստրասբուրգի դատարանը մինչ օրս երբեք չի ունեցել գործ, որտեղ ուղղակիորեն կգնահատվեին պետության ընթացակարգային պարտավորությունները, թե ինչպես պետք է նա ապահովի քվեարկության գաղտնիությունն անմիջապես քվեարկության գործընթացում, առավել ևս՝ ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման պայմաններում», — տեղեկացրել են կազմակերպությունից։

Ըստ կազմակերպության՝ բողոքում հիմնավորված է, որ ընտրությունների անցկացման ժամանակ ընտրական վարչակազմը չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները, ինչը մասսայականորեն խախտել է քվեարկության գաղտնիության հիմնարար սկզբունքը։ Բողոքում նշված է նաև, որ ընտրական վեճերի քննման գործընթացում խախտվել է արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունքը, այդ թվում՝ Վրաստանի օրենսդրությունում առկա բլանկետային դրույթի պատճառով, որը սահմանափակում է ընտրական վեճերով բողոք ներկայացնելու քաղաքացիների հնարավորությունը։