Թբիլիսիի նոր կենդանաբանական այգու մի հատվածը՝ «Կովկասի ցուցադրությունը», բացվել է փորձնական ռեժիմով։ Թբիլիսիի նոր կենդանաբանական այգին այցելուներին ընդունելու է ամեն օր՝ ժամը 11:00-ից 19:00-ն։
Պաշտոնական բացումը նախատեսվում է աշնանը։
«Տարածքում դեռ ընթանում են բարեկարգման աշխատանքներ․ կառուցվում են սրճարան, մանկական կրթական կենտրոն և այլն։ Խնդրում ենք տեղաշարժվել միայն վանդակաճաղերի երկայնքով նշված ճանապարհով և չանցնել նախազգուշացնող նշաններով սահմանազատված գոտին», — նշված է կենդանաբանական այգու տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։