Աջարիայի հեռուստաընկերության հաղորդավար Կոբա Պարտենաձեն հայտնել է, որ Բաթումիում ամեն երեկո հարձակվում են իր վրա, սպառնում, վիրավորանքներ են հասցնում և ֆիզիկական բռնության են ենթարկում։
Լրագրողական էթիկայի խարտիան կոչ է արել Ներքին գործերի նախարարությանը` անհապաղ հետաքննել իրավիճակը և ապահովել Կոբա Պարտենաձեի անվտանգությունը։
ՆԳՆ մամուլի կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ հետաքննություն է ընթանում, և ձեռնարկվում են քննչական գործողություններ։