Օգոստոսի 11-ը Շինդիսիի հերոսների հիշատակի օրն է։ 18 տարի առաջ այս օրը ռուսների դեմ անհավասար մարտում զոհվեց 17 վրացի զինվոր.
• Ալեքսանդրե Օնիանի
• Էմզար Ծիլոսանի
• Վեփխվիա Ջիշկարիանի
• Զվիադ Կացաձե
• Թեյմուրազ Բերիձե
• Իլիա Գաբունիա
• Իլիա Շեքլաշվիլի
• Իրակլի Ջանելիձե
• Կախա Կոշաձե
• Լևան Մելքաձե
• Մարլեն Բարամիա
• Միխեիլ Դվալիշվիլի
• Նիկոլոզ Ֆորչխիձե
• Ռոման Զոիձե
• Ռուսլան Ծուլաձե
• Ֆելիքս Կակաուրիձե
• Շմագի Կուպատաձե
Շինդիսիի ճակատամարտի անմոռանալի էջերից մեկը կնքահոր և սանիկի պատմությունն է։ Կրտսեր սերժանտ Ալեքսանդրե Օնիանին չհանձնվեց թշնամուն, պայթեցրեց նռնակը և իր սանիկի՝ կապրալ Ռոման Զոիձեի հետ գնաց դեպի հավերժություն։ Ալեքսանդրե Օնիանին հետմահու պարգևատրվել է «Վախթանգ Գորգասալի» I աստիճանի շքանշանով, իսկ Ռոման Զոիձեն՝ «Վախթանգ Գորգասալի» III աստիճանի շքանշանով։