Հետևի նստատեղի ամրագոտու կիրառումը պարտադիր կդառնա

Սպասվում է, որ Վրաստանում ամրագոտու կիրառումը պարտադիր կդառնա նաև ավտոմեքենայի հետևի նստատեղին։

Այս մտադրության մասին նշված է Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության մեջ, որը կառավարությունը հաստատել է օգոստոսի 5-ին։

Փաստաթղթի համաձայն՝ անվտանգության ամրագոտու կիրառումը վթարների ժամանակ մահացության և մարմնական ծանր վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ գործիքներից մեկն է։

«Հասարակությունում անվտանգության ամրագոտիների կիրառման մշակույթի բարձր մակարդակի և կիրառման կայուն ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ է պետական մակարդակով համալիր քայլերի ձեռնարկում։ Ուստի, նախատեսվում է վերոնշյալ հարցի վերաբերյալ համապատասխան նորմատիվ բազայի ձևավորում և արդյունավետ կատարման մեխանիզմի ապահովում, իսկ մյուս կողմից՝ նպատակային սոցիալական արշավների և կրթական նախաձեռնությունների իրականացում, ինչը կբարձրացնի բնակչության իրազեկվածության մակարդակը», — նշված է փաստաթղթում։