Bolt-ի օպերատորը Վրաստանում տուգանվել է

Վրաստանի մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալությունը (GCCA) 59 հազար 871 լարիի չափով տուգանել է «Սմարթլի» ՍՊԸ-ին, որն ապահովում է Bolt-ի տաքսի ծառայության հարթակի գործունեությունը Վրաստանում։ Պատճառը գործակալության որոշումը սահմանված ժամկետում չկատարելն է։

GCCA-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ «Սմարթլի» ՍՊԸ-ն խախտել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքը։

GCCA-ի որոշմամբ՝ «Սմարթլի» ՍՊԸ-ին հանձնարարվել էր վերացնել խախտումները, գործունեությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին և վերականգնել սպառողների խախտված իրավունքները, ինչն ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել։

Օրենսդրության համաձայն՝ սահմանված ժամկետում գործակալության որոշումը չկատարելու կամ ըստ հարկի չկատարելու դեպքում վաճառողին նշանակվում է տուգանք, որի չափը չպետք է գերազանցի վաճառողի նախորդ ֆինանսական տարվա տարեկան շրջանառության 2%-ը։ Տուգանքի նշանակումը «Սմարթլի» ՍՊԸ-ին չի ազատում գործակալության որոշումը կատարելու և սպառողների խախտված իրավունքները վերականգնելու պարտավորությունից», — նշված է GCCA-ի տարածած հաղորդագրությունում։