2025 թվականին Վրաստանում 560 մարդուի վարորդական իրավունքի 100 միավորն ամբողջությամբ սպառվել է, ինչը 200%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։
Այս տեղեկությունը BPN-ը տարածել է Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրության հիման վրա։ Ըստ աղբյուրի՝ 2026 թվականի միայն հունվար-մարտ ամիսներին 165 հազար 91 անձի վարորդական իրավունքի վկայականից միավորներ են հանվել, որոնցից 31 վարորդի 100 միավորն ամբողջությամբ սպառվել է։
BPN-ի տվյալներն ըստ մարզերի, թե քանի մարդու վարորդական իրավունքից են հանվել միավորներ, և քանիսի միավորներն են ամբողջությամբ սպառվել․
Թբիլիսի — միավոր է հանվել 49 հազար 53 վարորդից, 7-ինն ամբողջությամբ սպառվել է;
Իմերեթի — միավոր է հանվել 18 հազար 398 վարորդից, 3-ինն ամբողջությամբ սպառվել է;
Քվեմո Քարթլի — միավոր է հանվել 18 հազար 176 վարորդից, 6-ինն ամբողջությամբ սպառվել է;
Աջարիա — միավոր է հանվել 15 հազար 497 վարորդից, 4-ինն ամբողջությամբ սպառվել է;
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — միավոր է հանվել 13 հազար 389 վարորդից, 1-ինն ամբողջությամբ սպառվել է;
Կախեթի — միավոր է հանվել 13 հազար 360 վարորդից, 2-ինն ամբողջությամբ սպառվել է;
Շիդա Քարթլի — միավոր է հանվել 8635 վարորդից, 3-ինն ամբողջությամբ սպառվել է;
Սամցխե-Ջավախեթի — միավոր է հանվել 4950 վարորդից;
Գուրիա — միավոր է հանվել 4587 վարորդից;
Մցխեթա-Մթիանեթի — միավոր է հանվել 3198 վարորդից, 1-ինն ամբողջությամբ սպառվել է;
Աբխազիա — միավոր է հանվել 845 վարորդից;
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — միավոր է հանվել 681 վարորդից;
Այլ — միավոր է հանվել 14 հազար 322 վարորդից, 4-ինն ամբողջությամբ սպառվել է։